Մարտի 8-ին ԵԱՀԿ-ն հրապարակել է "Դատավարությունների մոնիտորինգ" զեկույցը, որը հիմնականում նվիրված է մարտի 1-ից հետո ընդդիմության ակտիվիստների նկատմամբ դատավարությունների ուսումնասիրմանը:
Զեկույցում արձանագրված են այնպիսի իրողություններ, որոնք ցույց են տալիս , որ դատավարություններն անցել բազմաթիվ աղաղակող անօրինականություններով, ժողովրդավարական հիմնարար սկզբունքների եւ մարդու իրավունքների խախտումներով: Մասնավորապես.
1/ Ազատության իրավունք խախտման վերաբերյալ զեկույցը արձանագրում է. Ձերբակալման որոշումները հիմնավորված չեն եղել և անհատական գործերի փաստերին չեն վերաբերվել, այլ ավելի շատ պարունակել են ընդհանուր դրույթներ: Չնայած այն սկզբունքին, որ նախաքննական կալանքը պետք է կիրառվի ավելի շատ որպես բացառություն, քան որպես կանոն, կալանքը սովորաբար երկարացվել է մինչև հնարավոր առավելագույն ժամկետը, և խափանման այլընտրանքային ձևերը հազվադեպ են դիտարկվել' հաճախ անպատասխան թողնելով պաշտպանող կողմի համապատասխան միջնորդությունները: Ոստիկանության կողմից ձերբակալությունները հաճախ ոչ պատշաճ և անփույթ են ձևակերպվել, որոնք կասկածներ են հարուցում ոստիկանության կողմից ձերբակալությունների և կալանքների օրինականության մասին":
2/ Անմեղության կանխավարկածի խախտման մասին ասված է. "Որոշ դատավարությունների ժամանակ մոնիտորինգ անցկացնողները ականատես եղան այնպիսի դեպքերի, որոնք կասկածների տեղիք են տալիս, թե արդյո՞ք իրականում պաշտպանյալը անմեղ է համարվել մինչև իր մեղքն ապացուցվելը: Մի քանի դատավորներ ամբաստանյալների մեղքը ենթադրող թշնամական մեկնաբանություններ են արել: Լսումների ժամանակ ամբաստանյալների նկատմամբ կիրառված անվտանգության միջոցառումները մատուցել են մեղադրյալներին որպես վտանգավոր հանցագործներ, եղել են անհամաչափ և հիմնված չեն եղել վտանգի անհատական գնահատման վրա: Դիտորդները դեպքեր են արձանագրել, երբ դատարանի ընթացիկ որոշումները պաշտպանյալներին պատկերել են որպես հանցագործություն կատարած անձ եւ երբ դատավորները լրիվ չեն կատարել պաշտպանյալներին նրանց իրավունքները բացատրելու պարտավորությունը, ներառյալ ցուցմունք չտալու իրավունքը":
3/ Դատավարության կողմերի միջեւ հավասարության սկզբունքի խախտման մասին ասված է. "Մոնիտորինգ անցկացված գործերից շատերում մեղադրող և պաշտպանվող կողմերի միջև նկատվել է հավասար պայմանների բացակայություն, հակառակ արդար դատավարության երաշխիքների՝ թե՛ երկրի օրենսդրության մեջ, և թե՛ միջազգային ստանդարտներում: Պարբերաբար դատավորները անհավասար վերաբերմունք են ցուցադրել կողմերին' բացեիբաց բարյացակամ վերաբերմունք ցուցաբերելով մեղադրական կողմին և բացահայտ թշնամանքով վերաբերվելով պաշտպանվող կողմին: Որոշ դատավարությունների ընթացքում պաշտպանվող կողմի միջնորդությունները' ներկայացնելու և կամ ուսումնասիրելու հավելյալ փաստեր, կանոնավոր մերժվել են, որն էլ լրջորեն խարխլել է պաշտպանվող կողմի՝ գործը ներկայացնելու հնարավորությունը: Մեղադրող կողմի համար բարենպաստ գրավոր վկայություններին ապավինումն այն դեպքում, երբ հնարավորություն չի եղել ստուգել այս վկայությունները դատավարության ընթացքում, արժանի է հատուկ մտահոգության:
4/ Ոստիկանության ցուցմունքներով դատապարտելու մասին արձանագրված է. "Զգալի թվով գործեր հիմնված էին ոստիկանների տված վկայությունների վրա' առանց բավարար հնարավորություն տալու պաշտպանվող կողմին ստուգելու տվյալ փաստը նախնական քննության ժամանակ, որն իր հերթին կասկածներ է առաջացնում դիտարկված գործերում հավասար պայմանների առկայության մասին: Բազմաթիվ գործերում ոստիկան վկաների ցուցմունքները դատապարտման առաջնային հիմք են հանդիսացել' հաճախ հաշվի չառնելով ընթացակարգային խախտումները, հակասությունները և լրացուցիչ ապացույցների բացակայությունը":
5/ Խոշտանգումներով ձեռք բերված ապապցույցների մասին.
"Մոնիտորինգային գործունեության ամբողջ ընթացքում ԺՀՄԻԳ-ի աշխատակիցների ուշադրությունն են գրավել ոստիկանության կողմից խոշտանգումների և վատ վարվելակերպի մասին բողոքները: Չնչին բացառություններով ինչպես դատախազները, այնպես էլ դատավորները չեն արձագանքել այն դեպքերում, երբ թե՛ երկրի և թե՛ միջազգային օրենքները հակառակն են պահանջել: Զեկույցը նաև բացահայտում է այն օրինաչափությունը, որ դատավորները միշտ չէ, որ գնահատել են ապացույցների ձեռքբերման թուլատրելիությունն այնպես, ինչպես պահանջվում է երկրի և միջազգային ստանդարտներով: Այդ ստանդարտներն անընդունելի են համարում խոշտանգումների ու վատ վարվելակերպի միջոցով ձեռք բերված ապացույցները: Այդպիսի ապացույցները բացառելու համար պաշտպանական կողմի միջնորդությունները հիմնականում անտեսվել և մերժվել են: Որոշ դեպքերում դատավորները հիմնվել են ամբաստանյալների նախաքաննական հայտարարությունների վրա, որոնք հակասում էին դատավարության ժամանակ նրանց ցուցմունքներին' հաշվի չառնելով ճնշումներն ու ահաբեկման մասին վկայությունները: Նմանապես, դատավորնեը հիմնվել են վկաների ցուցմունքների վրա, որոնք ակնհայտորեն ստացվել եմ ճնշման տակ":
ԵԱՀԿ զեկույցում տեղ գտած այս, ինչպես նաեւ բազմաթիվ այլ դիտարկումներ ցույց են տալիս, որ այսօր բանտերում պահվող եւ արդեն ազատված քաղբանտարկյալների նկատմամբ արդարադատություն չի իրականացվել: Զեկույցը հիմնովին ժխտում է ռեժիմի պնդումներն այն մասին, թե նրանք պատիժ են կրում օրենքով սահմանված կարգով եւ լուրջ հիմքեր է ստեղծում քաղբանտարկյալների ազատ արձակման համար:
Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակը, միաժամանակ, իր տարակուսանքն է հայտնում զեկույցի հրապարակման անհիմն ուշացման առթիվ, ինչի պատճառով Հայաստանի իշխանություններն անպատիժ կերպով շարունակեցին անօրինական դատավարությունները՝ անմեղ մարդկանց ազատազրկման դատապարտելով իրենց քաղաքական հայացքների եւ օրինական քաղաքական գործունեության համար: Հույս ենք հայտնում, որ, հենվելով իր իսկ գնահատականների վրա, ԵԱՀԿ/ԺՄԻԳ նաեւ համարժեք գործունեություն կծավալի քաղբանտարկյալների անհապաղ ազատման եւ Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման ուղղությամբ:
ՀԱԿ հայտարարություն