Քաղաքական

25.12.2018 20:32


Մայրապետյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվել է․ Բատիկյան

Մայրապետյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվել է․ Բատիկյան

Մայրապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։

Ըստ պաշտպանի` բողոքի քննությունը հետաձգվել է դատարանի ծանրաբեռնվածության պատճառով, այն կշարունակվի դեկտեմբերի 27-ին։

Բատիկյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե, ըստ մեղադրանքի, իր պաշտպանյալն ո՞ւմ է կաշառքի միջնորդություն արել։ Բողոքի քննության հետ կապված մեր մյուս հարցերին ևս հրաժարվեց պատասխանել։

Այս խորագրի վերջին նյութերը