Բորիս Բերեզովսկի. «Ադրբեջանն ու Հայաստանը չպետք է վստահեն Ռուսաստանին»
Հայտնի ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին ադրբեջանական «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց ձգտման մեջ չպետք է նայեն Մոսկվային։ Բերեզովսկին, ով այժմ բնակվում է Բրիտանիայում, կարծում է, որ Ռուսաստանը միշտ խոչընդոտելու է հակամարտության լուծման բոլոր փորձերին։
-Ռուսաստանը շահագրգռված է նրանում, որ հակամարտությունը հետագայում ևս բարդանա, և ինքն այդ ժամանակ կկարողանա բաժանել և տիրել,- ասել է նա։
Բերեզովսկու խոսքերով, Ռուսաստանի ներկայիս ղեկավարները ո՛չ բավականաչափ փորձ ունեն, ո՛չ էլ համապատասխան կրթություն։ Նրա կարծիքով Ռուսաստանի գլխավոր նպատակը հակամարտության շահագործման շնորհիվ փող պոկելն է։