ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանին երկու նոր մեղադրանք է առաջադրել
Հատուկ քննչական ծառայությունը լրացրել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը:
ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ բացի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեղադրանքից, Հարությունյանն արդեն մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։Քննիչի կողմից այսօր միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
ՀՔԾ խոսնակը նաև հավելեց, որ դատախազության այսօրվա որոշումը կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ այսօր ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացնելու մասին, որի վերաբերյալ տեղեկացվել է նաև հսկող դատախազին։
Այսօր հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը չի բողոքարկի Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը: Վերաքննիչ ատյանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի որոշումը, որի համաձայն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը։
ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանին երկու նոր մեղադրանք է առաջադրել
Հատուկ քննչական ծառայությունը լրացրել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը:
ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ բացի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեղադրանքից, Հարությունյանն արդեն մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Քննիչի կողմից այսօր միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: