Նուբարաշենի աղբանոցում շինաղբ տեղափոխող ЗИЛ-ը մոտ 70 մետր գլորվել ու հայտնվել է ձորում
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբանոցում բեռնատար է կողաշրջվել և ավտոմեքենայի մոտ ընկած է տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները մեծ դժվարությամբ շինարարական աղբի միջից դուրս են բերել մահացածի դին և մոտ 1 կիլոմետր քաղաքացիների օգնությամբ պատգարակով մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետն ու դատական բժիշկը: Փրկարարները դին հայտնաբերել են բեռնատարից մոտ 20 մետր հեռավորության վրա, իսկ բարձրությունը, որտեղից ավտոմեքենան գլորվել է ցած՝ մոտ 70 մետր է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է ЗИЛ MMZ-45021 մակնիշի 225 AF 61 բեռնատարը հաշվառված է «ՎԵԿՍ» ՍՊԸ-ի հաշվեկշռում, որը գրանցված է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում, իսկ մահացածը Երևանի բնակիչ, 44-ամյա Ալբերտ Շահվերդյանն էր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։