Վիգեն Հովսեփյան. «Սերժ Սարգսյանը պետք է խուսափի ծուղակից»
Մեկնաբանելով Բարաք Օբամայի՝ Սերժ Սարգսյանին Վաշինգտոն հրավիրելու նշանակությունը՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Հովսեփյանն «Ասպարեզին» ասել է. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լուրջ ճնշումների է ենթարկվում թուրքական կառավարության կողմից՝ ամեն գնով ձախողել Հայոց ցեղասպանության բանաձևի վավերացումը: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտնի քվեարկությունից հետո այս ճնշումները վստահաբար ավելի են մեծացել: Մեր մտավախությունն այն է, որ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրելով Վաշինգտոն՝ Օբաման և իր խորհրդականները կջանան երկրորդ անգամ Հայաստանի ղեկավարությանը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ գործադրած իրենց ճիգերի լծակիցը դարձնել: Չմոռանանք անցյալ տարվա ապրիլի 22-ի տխուր իրադարձությունը, ճանապարհային քարտեզի հրապարակման պահի անպատեհությունը, ինչը հնարավորություն տվեց նախագահ Օբամային արդարացնել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց խուսափելը: Հիմա նախագահ Սարգսյանին Վաշինգտոն հրավիրելը պետք է ծառայի նույն նպատակին: Այս ծուղակը, անշուշտ, կարելի է վերածել հրաշալի առիթի՝ Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից ուղղակիորեն նախագահ Օբամային հիշեցնելու իր նախընտրական խոստումը և ակնարկելու, որ ժամանակն է հարգել այն: Եթե Հայաստանի նախագահը պատրաստ չէ նման քայլ կատարել, ապա մեր առաջարկն է, որ նա պատրվակ գտնի հետաձգելու Վաշինգտոն իր այցելությունը»: