Արտաշատի «Աուռա» գիշերային ակումբից հրազենային վնասվածքով 23-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կրակոց է հնչել Արարատի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքով Արտաշատ քաղաքից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի «Աուռա» գիշերային ակումբից և նա Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Ռաֆայել Սարգսյանն է։ Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ նրա վրա կրակել է Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Դավիթ Պողոսյանը՝ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գործող նշված գիշերային ակումբում։ Դ
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են հրազենը, որով Դ. Պողոսյան կրակոց է արձակել Ռ. Սարգսյանի ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։