Քաղաքական

28.12.2018 15:30


Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները. Կրեմլ

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները, ժամկետները նախանշվել են, քանի որ իրավիճակը «ցեյտնոտային» է։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երեկ անդրադարձ է կատարվել այս թեմային (Հայաստանի հետ գազի գնի բանակցություններին–խմբ.)։ Պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները, քանի որ մինչեւ երեկ մեր «Գազպրոմի» ու հայ գործընկերների միջեւ ակտիվ բանակցություններ չեն եղել»,–ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում բանակցությունների ներկա փուլն ու ինչ հաջողություններ կա։

Խոսելով ժամկետների մասին՝ մամուլի քարտուղարը նշել է՝ «մենք ցեյտնոտի մեջ ենք»,–փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը