Քաղաքական

28.12.2018 16:42


Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարն առաջարկում է սպասել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը

Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարն առաջարկում է սպասել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը

Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիք Զուլֆուգարովն առաջարկում է սպասել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը և դիմել ԼՂ հակամարտության կարգավորման ուժային տարբերակին, հայտնում է Minval.az-ը:

Նա հայտարարել է, որ ադրբեջանցի հանրության շրջանում պատրանքներ չկան, թե բանակցությունները որքանով հեռանկարային կլինեն: Նախկին նախարարը հայտարարել է, որ կողմերի դիրքորոշումները հստակ են, և այդ դիրքորոշումների շրջանակում ոչ ոք միջին դիրքորոշման կամ փոխզիջումային լուծման մշակման հնարավորություն չի տեսնում:

«Որոշ տարբերություն կա Ադրբեջանի նախագահի և երկրի ԱԳ նախարարի բարձրաձայնածի միջև: Նախագահն իր հայտարարության մեջ շեշտը դնում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների վրա, և հայ հասարակությունը Նիկոլ Փաշինյանին ընտրելով՝ ընտրություն է կատարել զարգացման արևմտամետ ուղղությամբ: Իմ կարծիքով՝ սա հայերի ռացիոնալ դիրքորոշումն է՝ այն ենթատեքստում, որ ռուսական կողմը Հայաստանին ամեն ինչ տվել է, աջակցել է Ադրբեջանի «օկուպացված» տարածքների նկատմամբ բռնակցման քաղաքականությանը: Սակայն ռուսական գործընկերը Հայաստանին չի կարող զարգացում տալ: Քանի որ չկան անհրաժեշտ ներդրումներ, օգնություն և այլն: Ուստի հայ հասարակության Արևմուտքի օգտին ռացիոնալ ընտրությունը հիմնավորված է: Կարծում եմ, որ սա վաղ թե ուշ կհանգեցնի Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելուն»,-կարծում է նախկին նախարարը:

Նրա խոսքով՝ երբ համապատասխան պայմաններ ձևավորվեն, հավանաբար, այդ ժամանակ էլ «կկատարվեն մեր վճռական քայլերը»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը