Լրահոս

13.03.2010 13:32


Ռ. Սաֆրաստյանը կարծում է, որ տրամաբանական կլինի, եթե Հայաստանը դուրս գա բանակցային գործընթացից

Ռ. Սաֆրաստյանը կարծում է, որ տրամաբանական կլինի, եթե Հայաստանը դուրս գա բանակցային գործընթացից

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցի հատկապես այն հատվածին, թե Թուրքիայի վերջին հայտարարությունները նրան թույլ են տալիս մտածել, որ թուրքերն արձանագրությունները չեն վավերացնելու, և պատասխանելով «7օր»-ի թղթակցի հարցին՝ դա նշանակո՞ւմ է արդյոք, որ նախաձեռնողական քաղաքականությունը վերջացավ՝ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանել է.

-Մենք պետք է արձանագրենք, որ Թուրքիայի ղեկավարների հայտարարություններն իսկապես վկայում են այն մասին, որ Թուրքիան շատ խոր առևտրի մեջ է մտել ԱՄՆ-ի հետ, և չի կարելի բացառել, որ այդ առևտուրը Թուրքիայի համար ավարտվի անհաջողությամբ, և արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվի նրա նախաձեռնությամբ։

Բանախոսն ասել է, թե այդ պարագայում միանգամայն տրամաբանական է, որ Հայաստանը դուրս գա Թուրքիայի հետ բանակցային և արձանագրությունների վավերացման գործընթացից։

-Ոչ միայն տրամաբանական է, այլ նաև կարևոր է մեր երկրի հեղինակությունը բարձր պահելու առումով,-նշել է թուրքագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը