Նոր մանրամասներ երեկ Կոտայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. մահացածներից 2-ը նորապսակներ էին
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածներ են. Լոռու մարզի .Լեռնանցք գյուղի բնակիչ, 23-ամյա Աշոտ Գևորգյանը, Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Մելինե Օհանյանը, և Լոռու մարզի Լեռնանցք գյուղի բնակիչ, 23-ամյա Նելսոն Թադևոսյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ստեփան Արիստակեսյանը, ում ծննդյան թիվն ու բնակության վայրը ճշտվում է, Լոռու մարզի Լեռնանցք գյուղի բնակիչ Սերյոժա Աբգարյանը, Պռոշյան գյուղի բնակիչներ Գեղամ Թովմասյանը, Ալիկ Բաբայանը, Վարդուշ Մնացականյանը, Համլետ Հովհաննիսայնը, Երևանի բնակիչներ, Սմբատ Ասատրյանը, Գայանե Մանթաշյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից Ա. Գևորգյանն ու Մ. Օհանյանը նորապսակներն էին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։