Վանաձորում վրաերթի ենթարկված 13-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Վանաձորի բժշկական կենտրոնում մահացել է Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ՝ 13-ամյա Սևակ Մարտիրոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 27-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ՝ 23-ամյա Հրաչյա Խաչատրյանի կողմից վարած Nissan Teana մակնիշի 01 VQ 020 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 105 հասցեի դիմաց վրաերթի ենթարկվելու հետևանքով։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Բազումի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը սովորում էր Վանաձոր քաղաքի թիվ 18 դպրոցի 8-րդ դասարանում, իսկ ավտոմեքենան էլ վարորդ Հ. Խաչատրյանը վերցրել էր վարձույթի սրահից։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։