Լրահոս

13.03.2010 13:39


Աղասի Արշակյան. «...ներքին ուժերը բավարար չեն արտահերթ ընտրությունների համար»

Աղասի Արշակյան. «...ներքին ուժերը բավարար չեն արտահերթ ընտրությունների համար»

ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը «7օր»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչքա՞ն է գնահատում Հայաստանում արտահերթ ընտրությունների հավանականությունը՝ ասել է, թե առանց արտաքին ազդակների ազդեցության ներքին ուժերը բավարար չեն արտահերթ ընտրությունների համար։

-Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ ներքին ատելության, անեծքի մթնոլորտով լի մեր իրականությանը գումարվեն նաև արտաքին ազդեցությունները՝ կապված հայ-թուրքական արձանագրությունների, ղարաբաղյան խնդրի հետ։ Երբ այս ամենը հասնի իր պիկին, կլինեն արտահերթ ընտություններ. դրանց հետ կապված այլ հույսեր առայժմ չկան, որովհետև մարդիկ զբաղված են իրենց օրվա հացի խնդիրը լուծելով և իշխանություններին անիծելով՝ դեռ պատրաստ չեն դուրս գալ փողոց և իրենց այդ օրը գցողի գլուխը կոտրեն,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը