Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 29-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Սերժ Սարգսյանին թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը։
Դատարանը բավարարել է Ղազարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների հայցը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը։
Վաչագան Սարգսյանի խափանման միջոցը փոխվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ նոյեմբերին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը նրան ազատ էր արձակել 1 մլրդ դրամ գրավի դիմաց։