ՃՏՊ Գետափ-Մարտունի, Կապան-Քաջարան ճանապարհիներին և Սեբաստիա փողոցում. կան տուժածներ
Դեկտեմբերի 30-ին, ժամը 22:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Շատին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի (Մ-10) ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Է. Բ., ծնված 1980 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին: Վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:
***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 06:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 8 կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
***
Դեկտեմբերի 30-ին, ժամը 22:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 4 ավտոմեքենա. կան ավտոմեքենայում արգելափակված տուժածներ:

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Airtreck», «Volkswagen Golf» և «Honda Airwave» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների ինքնությունը չի հաջողվել պարզել):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 3 քաղաքացի հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Գ. Ե.-ն (ծնված 1986 թ.) ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Պ. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: