Լրահոս

31.12.2018 15:35


Գյումրիում տարեց տղամարդն ընկել է 4-րդ հարկից ու մահացել

Գյումրիում տարեց տղամարդն ընկել է 4-րդ հարկից ու մահացել

Այսօր Գյումրիում դժբախտ դեպք է տեղի ունեցել։ «Գյումրի» բժշկական կենտրոն շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխված հիվանդը մահացել է:

Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը, դեկտեմբերի 31-ին ժամը 13։00-ի սահմանում 77–ամյա Ա. Մկրտչյանը հիվանդանոց է տեղափոխվել տրավմատիկ շոկով, հոգեվարքի վիճակում՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով:

Հիվանդանոց տեղափոխվելուց կես ժամ անց քաղաքացին մահացել է: Մինչ այդ Շտապ բուժօգնության կայանն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Տիգրան Մեծ շենքերից մեկի շքամուտքի մոտ տարեց տղամարդ է ընկած:

Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը ընկել է շենքի 4-րդ հարկի պատուհանից:

Դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստում:

Այս խորագրի վերջին նյութերը