-Սերժ Սարգսյանին և Էրդողանին հրավիրելը Վաշինգտոն կոնկրետ նպատակ ունի, քաղաքական ծրագիր,- մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ՍերժՍարգսյանին արված հրավերը՝ ապրիլի կեսերին մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին՝ «7օր»-ին ասել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը։
-Ֆորումը պատրվակ է, որի ընթացքում, կարծում եմ, տեղի կունենան ԱՄՆ նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի հետ։ Իհարկե, որպես առաջնային խնդիրներ, ընթացքում քննարկվելու են հայ-թուրքական հարաբերությունները և Ցեղասպանության խնդիրը,- նշել է Վ. Շիրխանյանը,- Ամերիկայի վարչակազմը միանշանակ դեմ է, որ Ցեղասպանությունն ընդունվի Կոնգրեսում, որը կվատթարացնի իր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ե՛վ անցյալ տարվա ապրիլ ամսվա «ճանապարհային քարտեզը», և՛ հայ-թուրքական արձանագրություններն ուղղված են մի նպատակի, որպեսզի չնչին տեղաշարժերով կարողանան խուսափելՑեղասպանության ընդունումից։
Այդուհանդերձ, ՍԴՀԿ ԿՎ անդամը կարծում է, որ ակտիվ այս գործընթացներում Հայաստանը բավական շահեկան դիրքերի հասնելու հնարավորություն ունի, եթե, իհարկե, կարողանա օգտվել վերջինից։
Վ. Շիրխանյանը նաև քիչ հավանական է համարում, որ 2010թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառը.
-Բայց եթե նույնսիկ 10 անգամ արտասանի «ցեղասպանություն» բառը, մեզ դա ոչինչ չի տալու։ Եղել են նախագահներ, որոնք ընդունել են ոչ միայն Ցեղասպանությունը, այլև Հայաստան երկիր են նախագծել, պարտավորություններ վերցրել և այլն, ի՞նչ է դա տվել, որ հիմա Օբամայի մի բառ ասելու հետ այդքան մեծ հույսեր կապենք։ Կասի՝ կասի, չի՞ ասի՝ ի՛ր գործն է։
Վահան Շիրխանյան. «Ֆորումը պատրվակ է»
-Սերժ Սարգսյանին և Էրդողանին հրավիրելը Վաշինգտոն կոնկրետ նպատակ ունի, քաղաքական ծրագիր,- մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Սերժ Սարգսյանին արված հրավերը՝ ապրիլի կեսերին մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին՝ «7օր»-ին ասել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը։
-Ֆորումը պատրվակ է, որի ընթացքում, կարծում եմ, տեղի կունենան ԱՄՆ նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի հետ։ Իհարկե, որպես առաջնային խնդիրներ, ընթացքում քննարկվելու են հայ-թուրքական հարաբերությունները և Ցեղասպանության խնդիրը,- նշել է Վ. Շիրխանյանը,- Ամերիկայի վարչակազմը միանշանակ դեմ է, որ Ցեղասպանությունն ընդունվի Կոնգրեսում, որը կվատթարացնի իր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ե՛վ անցյալ տարվա ապրիլ ամսվա «ճանապարհային քարտեզը», և՛ հայ-թուրքական արձանագրություններն ուղղված են մի նպատակի, որպեսզի չնչին տեղաշարժերով կարողանան խուսափել Ցեղասպանության ընդունումից։

7or.am