Լրահոս

01.01.2019 10:40


Հունվարի 1-ին Երևանում բնակարանն ամբողջությամբ այրվել է

Հունվարի 1-ին Երևանում բնակարանն ամբողջությամբ այրվել է

Հունվարի 1-ին, ժամը 02:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 21/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 03:22-ին:

Քաղաքացի Ա. Բ.-ին պատկանող բնակարանն ամբողջությամբ այրվել է (մոտ 45 քմ՝ գույքով):

Այս խորագրի վերջին նյութերը