Լրահոս

01.01.2019 19:18


Վանաձորում թալանել են Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականին

Վանաձորում թալանել են Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականին

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13 : 00 - ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Երեւան քաղաքի բնակիչ, 54-ամյա Աշոտ Զալինյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 23:00-ից մինչեւ դեկտեմբերի 31-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցի թիվ 2-րդ շենքի բակում կայանված իրեն պատկանող Lexus GX-470 մակնիշի 20 OO 022 համարանիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելու միջոցով ավտոսրահի միջից անհայտ անձը կամ անձինք գողացել են մոտ 500 հազար դրամի ապրանք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Զալինյանը աշխատում է Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը նշված բակում թալանվել են ևս մի քանի ավտոմեքենաներ, որոնց մի մասն էլ քարով միտունավոր վնասել են։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը