Երևանում BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնային վայրով անցնող հորը, մորը և նրանց երեխային
Այսօր՝ հունվարի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։35-ի սահմաններում BMW մակնիշի 67 AA 776 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սայաթ-Նովա պողոտայից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհահատվածում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի միջոցով տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածներն ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և և նրանց երեխան, ովքեր ՌԴ քաղաքացիներ են։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։