Լրահոս

02.01.2019 19:52


Մարզերից մեկում 52-ամյա մայրը դիմել է ոստիկանություն, թե 34-ամյա տղան փորձել է իրեն բռնաբարել

Մարզերից մեկում 52-ամյա մայրը դիմել է ոստիկանություն, թե 34-ամյա տղան փորձել է իրեն բռնաբարել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել. տարածքի ոստիկանության բաժին է դիմել 52-ամյա Մարինե Վ.-ն և հայտնել, որ իր տղան՝ 34-ամյա Արշակ Խ.-ն, իրենց տան ննջասենյակում ալկոհոլի ազդեցության տակ օգտվելով իր՝ քնած լինելու հանգամանքից, հանել է զուգագուլպաները և փորձել բռնաբարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել տարածքի ոստիկանության օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, որտեղ մայրը հայտնել է նաև, որ երբ արթնացել ու տղային հրել է, վերջինս վիճաբանել է ու մի քանի անգամ ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները կասկածյալ Արշակ Խ.-ին հայտնաբերել և հրավիրել են տարածքի ոստիկանություն և նրա սթափության աստիճանը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը