Լրահոս

03.01.2019 11:02


Նարեկացի թաղամասում ավտոմեքենան բախվել է կանգառի տաղավարին, Նոր-Նորքում՝ պատին

Նարեկացի թաղամասում ավտոմեքենան բախվել է կանգառի տաղավարին, Նոր-Նորքում՝ պատին

Հունվարի 2-ին, ժամը 21:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նարեկացու թաղամասի թիվ 41 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է կանգառի տաղավարին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարոդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կանգառի տաղավարին և շրջել այն: Կանգառում գտնվող քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածներ՝ Ա. Մ.-ին (ծնված 1982 թ.), Վ. Ա.-ին (ծնված 1985 թ.), Լ. Ա.-ին (ծնված 2007 թ.) և Վ. Ա.-ին (ծնված 2010 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

***

Հունվարի 2-ին, ժամը 23:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր-Նորքի 9-րդ զանգվածի թիվ 115 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել տներից մեկի պատին և վնասել գազատար խողովակը (արտահոսք չի եղել):

Ավտոմեքենայի ուղևոր Գ. Խ.-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը