Աշտարակի նորակառույց կամրջի տակ հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի
Այսօր՝ հունվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի ահազանգ է ստացվել, որ Աշտարակի նորակառույց կամրջի տակ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները կամրջի տակից դուրս են բերել տղամարդու դին, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի գնակիչ, 30-ամյա Գևորգ Հակոբյանն էր:
Փաստի առթիվ քննիչ Կ. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Քննչական բաժինը աշխատում է 2 վարկածի ուղղությամբ. տեղի ունեցածը կամ ինքնասպանություն է, կամ՝ դժբախտ պատահար:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։