Արտահերթ ընտրությունների հավանականության մասին. հայացք Գյումրիից
ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում պահանջ դրվեց, որ մինչև սույն տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները Հայաստանում անցկացվելու են համապետական ընտրություններ։ Այս առումով Գյումրիում ներկայացված քաղաքական ուժերն իրարամերժ կարծիքներ ունեն:
ՀԱԿ-ի Գյումրու կառույցը, ըստ պատասխանատու Աշոտ Զաքարյանի, ակտիվորեն նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների:
«Մենք միշտ էլ արտահերթ ընտրություններ մեր աչքի առաջ ունեցել ենք: Կոնգրեսի ստեղծման առաջին իսկ օրվանից աշխատանքներ են տարվում արտահերթ ընտրություններին մասնակցելու համար»,- ասել է Աշոտ Զաքարյանը:
«Արդեն կոնկրետ ժամկետներ են նշված։ Այս առումով Ձեր նախապատրաստական աշխատանքների բովանդակությունը չի՞ փոխվել» «7օր»-ի հարցին Աշոտ Զաքարյանը պատասխանել է. «Պարզապես հիմա շատ ավելի են ակտիվացել գործողություններն այդ ուղղությամբ. տեղամասերում աշխատանքային խմբեր ենք ստեղծում, ընտրացուցակներ ճշտում, ինչպես նաև վստահված անձերի ենք պատրաստում»:
Իսկ հարցին՝ եթե արտահերթ ընտրությունները տեղի չունենան, ի՞նչ են անելու, ՀԱԿ-ի Գյումրու կառույցի ղեկավարն արձագանքել է. «Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց ես ներքին համոզմունք ունեմ, որ արտահերթ ընտրություններ լինելու են»:
Դաշնակցությունը, ըստ ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանի, իր հերթին միշտ էլ պատրաստ է ընտրությունների, սակայն նա Քրիստոսի երկրորդ գալուստն ավելի հավանական է համարում, քան ՀԱԿ-ի հայտարարած ժամկետներում արտահերթ ընտրությունները:
«ՀԱԿ-ի այդ հայտարարությունը ներքին սպառման համար է, իրենց ակտիվին զբաղեցնելու միջոց, որովհետև տեսանելի հեռանկարում որևէ բան չկա. ուղղակի տղերքին մարզավիճակում են պահում: Ավելի հավանական է Քրիստոսի երկրորդ գալուստը, քան արտահերթ ընտրություններն ու նամանավանդ ՀԱԿ-ի հաղթանակը»,-«7օր»-ին ասել է Արտակ Ավետիսյանը:
Իսկ հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն չի՞ պատրաստվում արտահերթ ընտրությունների, Աժ-ում ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը պատասխանել է. «Ո՛չ, 2 տարի հետո. ես ՀԱԿ–ի ասածների մեջ լուրջ բան չեմ տեսնում: Հիմա օգտվում են այն հանգամանքից, որ սոցիալական լարվածություն կա, ֆինանսատնտեսական ճգնաժամը դեռ հաղթահարված չէ, և այս հողի վրա են ակտվություն ցուցաբերում»:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի