Ուշիի ոլորաններում КамАЗ-ով մի քանի տոննա ցորեն տեղափոխող ու վթարի ենթարկված ՌԴ քաղաքացին հիվանդանոցում մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Աշտարակի բժշկական կենտրոնում մահացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ Դիգորսկիի մարզի բնակիչ, 41-ամյա Թեմուր Գազալովը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել 2018 թվականի դեկտեմբերի 25-ին Ուշիի ոլորաններում իր վարած КамАЗ մակնիշի P 159 A123 համարանիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո։
Մինչ կողաշրջվելը, նրա ավտոմեքենան բախվել էր Շենավան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արարատ Հովհաննիսյանի վարած Audi մակնիշի ավտոմեքենային։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Գազալովի մահվան մասին ոստիկանությունը տեղեկությունն արդեն փոխանցել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 25-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում КамАЗ մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում՝ դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել Audi մակնիշի 34 DF 696 համարանիշի ավտոմեքենային և կրկին առաջ ընթանալով՝ բախվել նորից երկաթբետոնե արգելապատնեշներին, այնուհետև բախվել մի քանի ծառերի ու հայտնվել բնակչին պատկանող այգում։ Վթարի հետևանքով КамАЗ-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ КамАЗ-ը եղել է կցորդիչով, և կցորդիչը պոկվել էր և այն բարձված էր եղել ցորենով, ցորենն էլ ամբողջովին թափվել էր։