Լրահոս

05.01.2019 12:28


Կոտայքում դիմակավորված անձինք դանակի սպառնալիքով թալանել են 83-ամյա տատիկին

Կոտայքում դիմակավորված անձինք դանակի սպառնալիքով թալանել են 83-ամյա տատիկին

Երեկ՝ հունվարի 4-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի 14-րդ նրբանցքի տներից մեկում 83-ամյա տատիկի նկատմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք մուտք են գործել 83-ամյա Վարսիկ Մանուկյանի տուն և դանակի սպառնալիքի տակ հափշտակել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր, այնուհետև դիմել են փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը