Արարատում տարեց ամուսինները ինքնասպանություն գործելու նպատակով տանը խմել են գյուղատնտեսական թունաքիմիկատ
Երեկ՝ հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գյուղատնտեսական թունաքիմիկատով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նրանք են՝ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչներ, 88-ամյա Ռաֆիկ Մաթևոսյանը և 79-ամյա Օֆիկ Մաթևոսյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ Ռ. և Օ. Մաթևոսյանները նույն օրը, ժամը 10:00-ի սահմաններում իրենց տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել են «Ագրոֆոս Սուպեր» տեսակի գյուղատնտեսական թունաքիմիկատ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ամուսիններ են:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։