Լրահոս

05.01.2019 14:49


Երևանում շտապօգնության ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

Երևանում շտապօգնության ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Haise մակնիշի 503 AO 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում՝ ժողովրդին հայտնի Շամպայնի գործարանի խաչմերուկում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Գազպրոմ Արմենիա ընկերության բաշխիչ գազախողովակին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Volkswagen մակնիշի 34 TC 679 համարանիշի ավոտմեքենայի վարորդը հազիվ է պրծել բախումից: Հակառակ դեպքում՝ Haise-ն, որը շտապօգնության ավտոմեքենա է, կբախվեր նրան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում, է որ վիրավորներն են շտապօգնության վարորդն ու 2 բժիշկները: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության տնօրենի տեղակալ Վահե Միրիջանյանը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը