Լրահոս

05.01.2019 14:53


Երևանում 31-ամյա կինը ոչ ադեկվատ վիճակում փորձել է ինքնասպան լինել

Երևանում 31-ամյա կինը ոչ ադեկվատ վիճակում փորձել է ինքնասպան լինել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկի բնակիչը փակվել է բնակարանի լոգարանում և սպառնում է երակները կտրելու միջոցով ինքնասպան լինել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, այնտեղ գտնվող 31-ամյա Մ. Ս.-ին հայտնաբերել են ոչ ադեկվատ վիճակում, իսկ տանն էլ եղել են 1.5 և 2.5 տարեկան երեխաները։ Փրկարար հոգեբանին և բժիշկներին հաջողվել է նրան փրկել, ով ածելիով մի թեթև վնասել է ձեռքը։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը