Լրահոս

13.03.2010 16:49


Վ. Հովհաննիսյան. «Միջազգային քաղաքական շրջանակներում ցանկություն է առաջանալու առաջ գցել Ղարաբաղի հարցը»

Վ. Հովհաննիսյան. «Միջազգային քաղաքական շրջանակներում ցանկություն է առաջանալու առաջ գցել Ղարաբաղի հարցը»

Ղարաբաղյան հարցում ակտիվացումն իհարկե կապվում է հայ-թուրքական գործընթացում տիրող իրավիճակի հետ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։

-Բոլորը, բացի Թուրքիայից, միաձայնորեն ասում են, որ հայ-թուրքական արձանագրությունները և ղարաբաղյան հարցը փոխկապված չեն, բայց մյուս կողմից էլ թուրքերը փորձում են բոլորին ապացուցել և հույս տալ, որ կվավերացնեն արձանագրությունները, եթե Ղարաբաղի հարցը լուծվի։ Պարզ է, որ միջազգային քաղաքական շրջանակներում ցանկություն է առաջանալու փորձ անել առաջ գցել Ղարաբաղի հարցը, և այս առումով ակտիվություն իհարկե նկատվում է,- ասել է Վ. Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ ակտիվացում կա, սակայն այդ պարագայում հայկական կողմից էլ դիմադրության ակտիվացում պետք է լինի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը