Լրահոս

05.01.2019 21:09


Լոռու մարզում ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել հարկային տեսչության աշխատակիցը

Լոռու մարզում ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել հարկային տեսչության աշխատակիցը

Այսօր՝ հունվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 52-ամյա Արայիկ Մամյանը իր վարած Opel մակնիշի 35 ՍM 625 համարանիշի ավտոմեքենայով Լուսաղբյուր գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել փոսում, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել գազատար խողովակի տակ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է, իսկ 4 ուղևորները բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մահացածի դին: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել և ավտոմեքենայում եղել է նրա մայրը, ընտանիքի անդամները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մամյանը աշխատում էր ՀՀ կառավարությանն առընթեր Վանաձորի հարկային տեսչությունում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը