Լրահոս

13.03.2010 16:48


Վահան Հովհաննիսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը խիստ պասիվ էր, որովհետև ամաչում էր ժողովրդին ներկայանալ»

Վահան Հովհաննիսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը խիստ պասիվ էր, որովհետև ամաչում էր ժողովրդին ներկայանալ»

ՀՀ երկրորդ նախարար Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման, հատկապես Ֆրանսիա կատարած այցի և Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ հանդիպման վերաբերյալ հարցին պատասխանելիս «Հայելի» ակումբում Վահան Հովհաննիսյանն ասել է.

-Ողջունելի է։ Ի՞նչ վատ է որ։ Եթե նախկին նախագահ Քլինթոնն ակտիվ է ամբողջ աշխարհում, դա ոչ ոքի չի զարմացնում, եթե Հայաստանի նախկին նախագահն է ակտիվ, Դուք, չգիտես ինչու, սկսում եք շվարել,- նշել է նա։

Լրագրողների հակադարձմանը, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բավական պասիվ էր՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Վ. Հովհաննիսյանը պատասխանել է. «Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ պասիվ էր, որովհետև ամաչում էր ժողովրդին ներկայանալ։ Տաս տարի սպասեց, որ սերնդափոխություն լինի, և նոր ներկայացավ ժողովրդին»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը