Լրահոս

06.01.2019 13:14


72-ամյա քաղաքացին փորձել է Տոլորսի ջրամբարի պատնեշից, ինքնասպանություն գործելու նպատակով, իրեն ցած նետել

72-ամյա քաղաքացին փորձել է Տոլորսի ջրամբարի պատնեշից, ինքնասպանություն գործելու նպատակով, իրեն ցած նետել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Սիսիանի բաժանմունքի ծառայողները Սյունիքի մարզում կանխել են 73-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15։00-ի սահմաններում Ոստիկանության ծառայողները նկատել են, որ մի քաղաքացի անցել է իրենց պահպանության տակ գտնվող Տոլորսի ջրամբարի տարածքը և վտանգավոր եզրագծի պատնեշից փորփում է իրեն ցած նետել։ Ոստիկանության ծառայողները բաժանմունքի պետ Պավել Մկրտչյանի գլխավորությամբ կարողանում են ճիշտ կողմնորոշվել և այդ քաղաքացուն մեծ դժվարությամբ դուրս են բերում վտանգավոր եզրագծից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ վերջինս Գորիս քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Վ. Մ.-ն է, ով ոստիկաննրին հայտնել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով ցանկացել է ջրամբարի պատնեշից ցած նետվել։ Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը