Լրահոս

07.01.2019 09:17


«Աթենք» ՍՊԸ-ի 22-ամյա առաքիչը դանակի մի քանի հարվածով սպանել է 52-ամյա հորը

«Աթենք» ՍՊԸ-ի 22-ամյա առաքիչը դանակի մի քանի հարվածով սպանել է 52-ամյա հորը

Հունվարի 6-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սիսիանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղ, որտեղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ՝ 52-ամյա Դավիթ Հովակիմյանն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանվածի կրծքավանդակի ձախ մասում կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած 4 հետք։ Մինչ դատաբժիշկը դիակի զննություն էր կատարում, Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 22-ամյա Նարեկ Հովակիմյանը։

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հայտնաբերել են կասկածյալ Ն. Հովակիմյանին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սիսիանի բաժին։ Ն. Հովակիմյանը ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործության վայրում իրավապահները հայտնաբերել են 2 արյունոտված դանակ, որոնք քննիչն առգրավել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Հովակիմյանն աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը