Գյումրիում թալանել են Ամանորի մեկնած քաղաքացիների տները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին 2 առանձնապես խոշոր չափի գողության դեպքեր են տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել Մազմանյան փողոցի բնակիչ՝ 40-ամյա Էդիկ Ոսկանյանը և հայտնել, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 17։30-ից մինչև հունվարի 5-ի 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հավանաբար իմանալով, որ տան անդամները այդ օրերին տանը չեն լինելու, տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակների պատուհանները բացել են, ներս մտել տուն, տակնուվրա արել գույքը և այնտեղից հափշտակել 1 մլն 500 հազար դրամ։
Նույն Ոստիկանության բաժին է դիմել նաև Փանյան փողոցի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Բադոյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 19։00-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, հավանաբար իմանալով, որ տան անդամները բացակայում են, կոտրել են ննջասենյակի պատուհանի ապակին, մտել տուն և ննջասենյակներում պահվող զարդատուփերից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր։ Ընդհանոր գումարը կազմում է մոտ 2 մլն դրամ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված 2 գողության փաստերով Ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։