Հունվարի 6-ին, ժամը 22:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենան բախվել է էլեկտրասյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ճ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը: Բախման հետևանքով վարորդը մահացել է, իսկ ուղևորը՝ Ռ. Հ.-ն (ծնված 1981 թ.), հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ՃՏՊ Ախուրյան գյուղում. կա մեկ զոհ և մեկ տուժած