«Գազպրոմ Արմենիան» սակագները վերանայելու հարցով չի դիմի ՀԾԿՀ, քանի դեռ բանակցությունները շարունակվում են․ փոխվարչապետ
Հայաստանի կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» նոր տարվա առաջին աշխատանքային օրից սկսած քննարկելու են երկրի ներսում գազի սակագնի հարցը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կանխատեսմամբ, այս քննարկումները կարող են ամիսներ տևել, բայց քանի դեռ չկա հստակ որոշում «Գազպրոմը» չի դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագները վերանայելու հարցով։
«Հստակ պայմանավորվածություն կա, որ հարցը պետք է մանրամասն ուսումնասիրվի»,-«Ազատության» հետ զրույցում նշեց Մհեր Գրիգորյանը: - «Եվ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի սակագինը չբարձրանա»:
«Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Հրանտ Թադևոսյանը անցած տարվա նոյեմբերին «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ 2016-ից, երբ Հայաստանի վարչապետը Կարեն Կարապետյանն էր և «Գազպրոմը» սեփական նախաձեռնությամբ իջեցրեց գազի սակագինը, ընկերությունն ակնկալում էր դա փոխհատուցել շահույթի ավելացմամբ, բայց դա տեղի չի ունեցել և արդեն երկու տարի ռուսաստանյան մոնոպոլիստ ընկերությունը վնասով է աշխատում՝ տարեկան 13,4 միլիարդ դրամի չափով։
«Ազատության» հարցին՝ փաստորեն չնայած այդ վնասներին և սահմանին գազի գնի բարձրացմանը «Գազպրոմ Արմենիան» պատրա՞ստ է բանակցել գազի սակագինը չբարձրացնելու շուրջ, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Շատ լավ հարց եք տալիս: Այդ վնասների կառուցվածքն ու վնասների պատճառն էլ պետք է խորը ուսումնասիրվի, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ օպտիմիզացիոն ճիշտ ճանապարհներ կան, որպեսզի վնասներ չգեներացվեն: Կարծում եմ դա հնարավոր է անել, ի վերջո միջին սակագինը բավականին տարբերվում է սահմանի գնից: Ըստ այդ, կարծում եմ, որ մարժայի մեջ տեղավորվելու հնարավորություններ կան»: