Նուբարաշենում բնակարանի տարբեր սենյակներում հայտնաբերվել են ամուսինների դիերը
Այսօր՝ հունվարի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին շենքի 30 բնակարանի բնակիչները մի քանի օր է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները պատուհանի ճաղավանդակները բացելուց հետո ներս են մտել և հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ՝ 86-ամյա Քնարիկ Ապրեսյանի, իսկ խոհանոցում ամուսնու՝ 81-ամյա Բորիս Ապրեսյանի դիերը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Գևորգ Գրիգորյանի և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիզոր Արթուր Սահակյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։