Շուշիում երիտասարդ ամուսինների և նրանց երեխայի մահվան փաստի առթիվ քրգործ է հարուցվել
Շուշիում երիտասարդ ամուսինների և նրանց երեխայի մահվան փաստի առթիվ քրգործ է հարուցվել։ Այս մասին հայտնեցին Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու նրանց մահվան պատճառը։ Նախնական տվյալով, ընտանիքը թունավորվել է շմոլ գազից»,– ասացին ոստիկանությունից։
Ավելի վաղ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանում հայտնաբերվել են ամուսիններ Ս. Մ.-ի (ծնվ. 1986 թ.) և Ա. Ա.-ի (ծնվ. 1990թ.), ինչպես նաև նրանց որդու՝ Ժ. Մ.-ի (ծնվ. 2014թ.) դիերը:
Բնակարանում հայտնաբերված մյուս երեխան՝ Ն. Մ.-ն (ծնվ. 2011 թ.) շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ։
Շուշիում երիտասարդ ամուսինների և նրանց երեխայի մահվան փաստի առթիվ քրգործ է հարուցվել