Երևանյան բնակարաններից մեկում մոխրացած դի է հայտնաբերվել
Այսօր՝ ժամը 10։55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի 17 թաղամասի 8-րդ շենքի 1-ին հարկի թիվ 2 բնակարանից ծուխ է դուրս գալիս։shamshyan.com–ի փոխանցմամբ՝ կրակի մարումից հետո հյուրասենյակի հատակին հայտնաբերել են տանտիրոջ՝ ամբողջովին մոխրացած ոտքերը, աջ ձեռքի մի հատված և գլուխը՝ մարմնից ամբողջովին անջատված։
Պարզվել է, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 77-ամյա Իզիդա Աբգարյանն էր, ով բնակվում էր միայնակ։
Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Երևանյան բնակարաններից մեկում մոխրացած դի է հայտնաբերվել
Այսօր՝ ժամը 10։55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի 17 թաղամասի 8-րդ շենքի 1-ին հարկի թիվ 2 բնակարանից ծուխ է դուրս գալիս։ shamshyan.com–ի փոխանցմամբ՝ կրակի մարումից հետո հյուրասենյակի հատակին հայտնաբերել են տանտիրոջ՝ ամբողջովին մոխրացած ոտքերը, աջ ձեռքի մի հատված և գլուխը՝ մարմնից ամբողջովին անջատված։
Պարզվել է, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 77-ամյա Իզիդա Աբգարյանն էր, ով բնակվում էր միայնակ։
Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։