Էրդողանը Շվեդիայի խորհրդարանի որոշումն անվանել է տգիտություն
Ինչպես հաղորդում է ТRТ-ն, Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ափսոսանք է հայտնել իր երկրի խորհրդարանի կողմից հայերի վերաբերյալ ընդունված բանաձևի համար։
Ռեյնֆելդը նշել է, թե իրենք թույլ չեն տա, որ որոշումը բացասաբար անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա՝ մատնանշելով, թե ինչպես նախկինում, Շվեդիան կշարունակի Թուրքիային աջակցել բոլոր հարցերում, այդ թվում՝ ԵՄ-ին անդամակցելու։
Թուրքիայի վարչապետն էլ իր հերթին հայտարարել է, թե երկրների խորհրդարանները պատմությունը չեն կարող նորից գրել՝ հիշեցնելով, թե գիտական ուսումնասիրություններ անցկացնելու համար Թուրքիան բոլոր գիտնականներին և առաջին հերթին պատմաբաններին է տրամադրել պատմական արխիվները։
Էրդողանի խոսքերով՝ քաղաքական նման նախաձեռնությունները, որոնք բխում են «տգիտությունից և նախապաշարմունքից», վնաս են հասցնում ինչպես պատմական և գիտական հետազոտություններին, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հասնելու Թուրքիայի բազմակողմանի ճիգերին։