Լրահոս

09.01.2019 16:50


Զինակոչիկների ավտոբուսի ընթացքը խոչընդոտած Մ. Ոսկանյանը ներակայացել է Ռազմական ոստիկանություն

Զինակոչիկների ավտոբուսի ընթացքը խոչընդոտած Մ. Ոսկանյանը ներակայացել է Ռազմական ոստիկանություն

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցում կանգնեցնելու, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով 2019թ. հունվարի 9-ին՝ժամը 15:30-ին ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ 1979թ. ծնված Գ.Հակոբյանը:

Նույն քրգործի շրջանակներում որոնվող Մերուժան Վարուժանի Ոսկանյանը ներակայացել է Ռազմական ոստիկանություն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել են Ռազմական ոստիկանությունից, նախկինում նա դատապարտված է եղել։

Մերուժան Ոսկանյանը դատապարտվել է պարտադիր զինվորական ծառայության ընթացքում վերադաս սպայի հետ ՊԲ N զորամասում վիճաբանելու, հայհոյելու ու հարվածներ հասցնելու համար։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը