Սպանության համար հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Տավուշի բաժնի և Բերդի քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 8-ին՝ ժամը 23.10-ին, ոստիկանության Տավուշի բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Հարություն Գ.-ն, որը հունվարի 1-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքներով՝ իր հետ ներկայացնելով նաև հանցագործության գործիք «Բայկալ ՄՌ 155» տիպի, 12 տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացանը:

Խափանման միջոցը՝ կալանք: