Հունվարի 10-ին՝ ժամը 09:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաքսի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Jetta» մակնիշի (վարորդը՝ Ջ. Դ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ն. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել գազի բալոնների փականները:
ՃՏՊ Գորիս քաղաքում. տուժածները հոսպիտալացվել են