Կարծիք

15.03.2010 11:30


Վերջին պայքարը 2010–ի օգոստոսի՞ն («պայքա՜ ր մինչև վերջ»-ի հետ հոդվածը բացարձակ կապ չունի)

Վերջին պայքարը 2010–ի օգոստոսի՞ն («պայքա՜ ր մինչև վերջ»-ի հետ հոդվածը բացարձակ կապ չունի)

Եթե համաձայվենք քրիստոնեական հավատի սիմվոլի հետ, ապա պետք է ընդունենք, որ «Ճշմարտության հոգին խոսում է մարգարեների միջոցով», և ոչ թե' վերլուծաբանների: Այսպես, ի՞նչ նշանակալի բան են ասում Հին կտակարանի, Նոր կտակարանի և ժամանակակից մարգարեները մոտակա և տեսանելի հեռանկարի համար: Եվ ինչպե՞ս, «ժողովրդի միջի գիտուննները» կարող են մեկանաբանել այդ մագարեությունը' մեր ժամանակների  ոգուն և, ընդհանրապես, մեր ամբողջ դարաշրջանին  համահունչ:

Ինչ են ասում մարգարեները.

Դանիել մարգարեյի գրքի մեկնաբանությամբ, 2040 թվականը հանդիսանում է մեծագույն իրադարձությունների տարի, որը կոչված է սկզբնավորել աշխարհի ժողովուրդների անցումը դեպի «հավերժական երջանկությանը»: Այդ դեպքում' ըստ Հովհանի Բացահայտման, 2041-2044թթ.. կլինի «հակաքրիստոստոսի թագավորության» գալուստը: Իսկ 2044թ. կլինի «հազարամյա թագավորության սկիզբը» երկրի վրա, երկրային քաղաքակրթության մուտքը 7-րդ տեխնոլոգիական կենսաձև' «NBIC կոնվերգենցիա»:

Մեծագույն իրադարձությունը մարգարեն հարաբերում է «քարի» հետ, որը առանց «ձեռքի մասնակցության» (որպես անհաղթահարելի ուժ) վերևից հարվածով կոչնչացնի «կուռքին» (մարմնի կենդանական բնազդների հին համաշխարհային կարգը, որն առաջին անգամ ձևավորվել է Բաբելոնի ջրհեղեղից հետո): Կարելի է ասել, որ «կուռքը ոչնչացնող քարի մասին» մարգարեությունում, խոսքը գնում է դեպի նորը, առավել արժանապատիվ մարդը շրջվելու մասին, և ոչ թե դեպի գազանը, որը կա երկրի վրա որպես մարդկության կյանքում հոգևոր սկզբունք: Դրան, որպես «մարդաբանական հեղափոխության» գիտական տերմինաբանության մեջ, որը քրիստոնեության մեջ անվանում են «նոր երկինք և նոր երկիր»  նախորդում է ծանր փորձությունների, պատիժների շրջանը' հին պետական միապետությունների ջախջախմամբ:

Ժամանակակից գազանանման կարգերի հիմքերը, անհոգևոր և մատերիալիստական աշխարհայացքը, անհագ ցանկություններն և ճոխությունը, հեդոնիզմն ու անհատականությունը, անհոգի պետական տիրապետությունը հնարավոր է, որ կջախջախվեն իսլամի արմատական կրոնական հարվածներով:

1967թ. Երուսաղեմում «Տաճարական լեռը»  հուդայականների իշխանության տակ վերադառնալուց, մինչ 2040թ-ի մեծագույն իրադարձության կատարվելը, Դանիելի մարգարեությունը վերաբերվում է «որոշակի ժամանակահատվածի ավարտին» և կոչվում է «կատաղության վերջին օրերը»: Կատաղության վերջին օրերը նշանավորում է «Վերջի պայքարը» քաղաքական ուժերի միջև, որոնք մարգարեն անվանում է «հյուսիսային թագավոր և հարավային թագավոր: Վերջին պայքարում «հյուսիսային թագավորին» մարմնավորում է Հռոմի կայսրության ժառանգորդը: Իսկ «հարավային թագավորին» Արաբական խալիֆայության նախագծի առաջնորդողը:

Ըստ աստվածաշնչյան մարգարեության. «Վերջի Պայքարը» (Արմագեդոնը) պետք է տեղի ունենա 30 տարի անց, մինչ «նոր երկինքը»' Նեղոսից մինչև Եփրատ «Սուրբ Երկրի» շուրջը ընկած տարածության վրա: Կարելի է համարել, որ այստեղ մարգարեները խոսում են 2010-2014թվականների  մասին:

«Վերջի պայքարի» պատճառը, ըստ Դանիելի' կլինի «հարավային թագավորի» սադրանքը: Եվ այդ դեպքում, «հյուսիսային թագավորը» պարսիկների բանակով կներխուժի Սուրբ Երկիր: Սակայն «հյուսիսի թագավորը» կընկնի Իզրայելի լեռներում և ոչ ոք նրան չի օգնի (Դան. 11:45):

Հենվելով Հին կտակարանի հուդայական Եզեկեյլիի մարգարեության վրա' (Եզեկ. 38,39) ընդունված է համարել, որ «Վերջի պայքարի» բռնկումը պետք է տալ հենց Իզրայելի պետությանը, որը և կսադրի «Գողայի զորքերի» ներխուժումը: Այս աստվածաշնչյան կերպարը (Գողը-Գոգը) «հյուսիսից», «Պարսիկների, եթովպիացիների և Լիվիացիների» բանակների հետ կհասցնի հարված հասցնել «Երուսաղեմի լեռներին»: Պատերազմը կշարունակվի մոտ մեկ տարի, իսկ հետևանքների վերացումը' յոթ տարի: Աստվածաշնչում կանխատեսված Իզրայելը կործանող Գոգի-Գողի զորքերի առաջնորդը բնորոշվում է որպես « Ռոշայի, Մեխեշի և Ֆուվալի Իշխան»:

Ֆուվալը (նույն ինքը' Tabula Rasa) հնուց ի վեր նմանեցվում է Սկիֆների հետ: Այդ իսկ պատճառով անգլոսաքսոնական բողոքական արմատականությունը, որպես ատլանտիզմի քաղաքականության տեսական հիմք, միանշանականորեն նմանեցնում է այդ մարգարեությունը Ռուսաստանի հետ, որը դեռևս Ռ. Ռեյգանն էր անվանել  «Չարիքի կայսրություն»: Ներկայումս' «Մոսկավա - Երրորդ Հռոմեական Կայսրություն» տեսությունը մարմնավորում է «Հաղթանակի կոմիտե»-ի ռուսական ներկայացուցիչը: Նրան իրավմամբ նաև կարելի է կարգել որպես  «Հյուսիսի թագավոր»:

Մեր օրերում, «Բարության կայսրության» անվան տակ սպիտակամորթ անգլոսաքսոնական բողոքականները հասկանում են Բրիտանական կայսրությունը' Վիկտորիա թագուհի ժամանակաշրջանից սկսած, ինչպես և ժամանակակից ԱՄՆ-ը:

2009թ. ԱՄՆ-ում իշխանության գլուխ կանգնեց ոչ սպիտակամորթ, ոչ էլ անգլոսաքսոնական ծագմամբ, և ոչ էլ ընդդիմադիր գործիչը, այլև նախագահ դարձավ արաբական անունով' Բարաք Հուսեյն Օբաման: Նրա կողմից Կահիրեում, 2009 թվականի գարնանը, իսլամի աշխարհի հետ միություն կազմավորելու «Նոր Կուրս»  հռչակվեց: Դրանից հետո, կարելի է խոսել այն մասին, որ Արաբական խալիֆության ստեղծման ծանրությունը իր վրա է վերցրել ԱՄՆ-ի նոր ադմինիստրացիան: Իսկ Արաբական խալիֆությունը ստեղծվում է, որպես Մերձավոր Արևելքի սունիների միավորում' «Դարիս պատերազմը» իրագործելու համար :      

Իզրայելի ժամանակակից պետությունը  կենտրոնական տեղ է զբաղեցնում Նեղոսից մինչև Կովկաս ընկած հատվածում: Այդ իսկ պատճառով «Սկիֆների  տերության» (ներառյալ նաև օրերս ստեղծված Հյուսիս -Կովկասյան Դաշնային մարզը), Պարսկաստանի, ինչպես նաև քրդերի, իսլամադավան շիաների (Սիրիա, Իրաք, Լիբանան, Պակիստան, Իրաքի մի մասը) աշխարհագրական դիրքը Իզրայելի  հանդեպ, թույլ է տալիս նրանց միասին անվանել Հյուսիսիային բլոկ: Այն դեպքում, երբ Իզրայելից հարավ ընկած Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Էմիրաթները և Պարսից ծոցի այլ արաբական երկրները կարող են կազմել Հարավային բլոկը: ԱՄՆ-ի հակառակորդ շիադավան մահմեդական երկրների, և ԱՄՆ-ի դաշնակից սունի մահմեդական երկրների' նման աշխարհագրական դիրքավորման դեպքում է, որ Բարաք Հուսեյն Օբամային կարելի է անվանել «Հարավի թագավոր»:

Հյուսիսային բլոկի մեջ է ցանկանում մտնել նաև Ադրբեջանը, չնայած նրա ամբողջովին «Հարավային» լինելու պատմական անցյալին: Թուրքիայում այժմ ընթացող ներիշխանական գզվրտոցները (Էրդողան- ԶՈՒ Գլխավոր շտաբ) նույնպես, վերջին հաշվով, հանդիսանում են «Հյուսիսին» կամ «Հարավին» միանալու, ինչու ոչ' նաև օսմանիզմին, չեզոքությանը վերադառնալու աշխարհաքաղաքականության դրսևորում: Այստեղ հետաքրքիր է նաև նշել Հունաստանի մասին:

Հունաստանի ներկա ֆինանսական ճգնաժամը «ուղղորդվում» է «Հարավի» ֆինանսական սպասարկող օղակներից մեկի' Գոլդման Սաքսի ֆինընտանիքի կողմից: Օրերս Մոսկվա այցելած Հունաստանի Վարչապետ Պապանդրեուն Կրեմլից ոչ' թե ֆինանսներ էր խնդրում' ելնելով իր երկրի ծանր ֆինանսական դրությունից, այլ նորագույն ռազմական տեխնիկա է ցանկանում գնել Ռուսաստանից: Կարծես հույներն արդեն հասկացել են , թե ինչն-ինչոց է:  ԱՄՆ-ի հրեական կապիտալի խոշորագույն ներկայացուցչի' Գոլդման Սաքսի գրասենյակը արժանացավ հույն երիտասառդների ուշացած գրոհին: Պայքարը Հունաստանի համար դեռ չի ավարտվել, չնայած նրա ամբողջովին «Հարավային» լինելու պատմական ներկային: Ավարտին է մոտենում Հայաստանին և Վրաստանին' Լեհաստանի, Բուլղարիայի և Ռումինիայի օրինակով Հարավային ճամբարին «անդամագրումը»:

Մարգարեույթունների պրոյեկցիան մեր ժամանակներում

Այս տարին' 2010 թվականը կարելի է բնութգարել նաև հետևյալ աշխարհաքաղաքական բաղադրիչներով:

1)Սպառողական  հասարակության (կապիտալիզմի) համաշխարհային ճգնաժամով, որը դրսևորվեց 2008թ., որպես մոնետար համակարգի ֆինանսական ճգնաժամ' ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի ճգնաժամի հետևանքով, շարունակում է խորանալ' կապիտալիստական տնտեսահամակարգի ճգնաժամի  երկրորդ ալիքի տագնապային սպասումներով:

2)ԱՄՆ-ի դոլարի, որպես համաշխարհային հարստության հաշվետու միավոր հետագա արժեզրկմամբ:

3)Եվ նույնիսկ ԱՄՆ-ի հնարավոր տրոհմամբ, որի համար որպես սկիզբ կարող է ծառայել «Կալիֆորնիայի հանրապետության□ սնանկացումը:

Ֆինանսա-տնտեսական խորը ճգնաժամերից դարերով ստուգված ունիվերսալ ելքը' պատերազմն է: Ավելի հեշտ է սադրել պատերազմ երկու էքզիստենցիալ ընդդիմադիրների միջև (ոչ թե հանուն կյանքի համար, այլ մահվան): Նման հակառակորդներ, որոնք ամբողջ սրտով և ամբողջ մտքով ցանկանում են □իրար ոչնչացնել երկրի երեսից□, հանդես են գալիս որպես երկու թեոկրատիա: Դրանք են. Իրանի իսլամական հանրապետությունը և հուդաների Իզրայել երկիրը: Միմյանց անմնացորդ ոչնչացման պետական քարոզչամեքենային են լծված Բաքվում' Հայաստանի հանդեպ, Թիֆլիսում' Ռուսաստանի, Անկարայում' քրդերի նկատմամբ:

Քողարկվելով սեփական ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտության տեսլականներով, Իզրայելը և Իրանի իսլամական հանրապետությունը միասնական ձևով մոտեցան միջուկային զենքի պատրաստման աշխատանքներին, ինչը սպառնում է հրեաների ու պարսիկների փոխադարձ ոչնչացմամբ: Առավել ևս, եթե նկատի ունենանք, որ Նեգեվ անապատի տարածքում, և ոչ միայն այնտեղ, տեղաբաշխված են 100-ից ավելի իզրայելական միջուկային զենքի պահեստարանները: 2008 թվականի աշնանից սկսած այդ պահեստարանները  □պաշտպանվում են□ ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության ուժերի, «Հարավի թագավոր» կողմից: Դեռևս  2005 և 2007 թվականներին Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացման հնարավորությունը Իզրայելի կողմից, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անմիջական աջակցությամբ, առկա է եղել: Սակայն Իզրայելի ղեկավարող խմբավորման անվճռականության պատճառով այն բաց է թողնվել: Իզրայելում չի գտնվել նոր Դավիթ, որը «աչքին դիպուկ հարվածով կվերացներ նոր   Գոլիաֆը»: Եվ երբ այս տարվա փետրվար ամսին, Իրանը հայտարարեց մինչև 20%, ուրանի հարստացման մասին, այդժամ Իզրայելին  պարզ դարձավ, որ Իրանի «միջուկային հարցը հետաձգել չի կարելի»: Իրանում միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ ուրանը կամ արդեն կա, կամ կլինի ամենակարճ ժամկետներում: Եվ քանի, որ Իրանի միջուկային ծրագիրը ( Բուշերի ԱԷԿ-ը ) և Իրանի զինվածության ծրագրերը ( C-300 ՀՕՊ, X -55 հրթիռներ, «Арктик Си» նավի «բեռը» ) իրականացվում է Ռուսաստանի օգնությամբ, ապա  Իզրայելի վարչապետ Բ. Նաթանյաղհուին մնում էր սկսել փնտրել օգնություն ԵՄ-ի, մեր տարածաշրջանի երկրների, ԱՄՆ-ի եվ Ռուսաստանի իր ընկերների մոտ: Այսպես, փետրվարի 15-16-ին Նաթանյաղհուն ՌԴ նախագահ Մեդվեդևի հետ առանձնազրույցի ժամանակ, խնդրել է Ռուսաստանին կիրառել «ամենակոշտ սանկցիաները» Իրանի հանդեպ, և ստացել է լուրջ աջակցություն:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրանք Իրանի միջուկային ծրագրերի հարցում տեսնում են «casus belli-2010» որպես փրկօղակ, որը նրանց կհանի տնտեսական ճգնաժամից' հավանական պատերազմի օգնությամբ: Ընդ որում, որ ԱՄՆ-ի կողմից մեծածավալ պատերազմի' Սուեզի ջրանցքից մինչև չինական Սինցզյանի մարզ, և կամ Պարսից ծոցից մինչև Կասպից ծով (մի քանի պատերազմների դեպքում), ԱՄՆ-ը դուրս կգա շահած: Ռազմավարության տեսանկյունից Իրանը միայնակ է, և չնայած Իրանն արդեն ունի անհրաժեշտ ուժեր և միջոցներ □Իզրայելի լեռներին հարվածելու համար»: Իհարկե, պատերազմի դեպքում նա կստանա մեծ բարոյական և տարածքային օգնություն «շիյաական գոտու» երկրներից, սակայն հաղթել երկարաժամկետ «Վերջի պատերազմը» նա չի կարող:

ԱՄՆ-ի համար «Վերջի պատերազմը» որպես ֆորս-մաժորային հանգամանք թույլ կտա «տրաքացնել» իր երկրի ֆինանսական պղպջակները ( ԱՄՆ-ի պետական պարտքը անցնում է 13 տրիլիոն դոլարից), դուրս գրել բոլոր պարտքերը, առողջացնել տնտեսությունը և դոլարը պահպանել որպես համաշխարհային հարստության միակ գլխավոր փոխարժեք: Ճգնաժամից դուրս գալու նման ելքը առաջին հերթին շահավետ է գլոբալիստ-ռոկֆելլերականներին: Սակայն ինտերնացիոնալիստ-ռոտշիլդականները չեն մնա պահեստային կարգավիճակում և  անպայման իրենց «փայը կփախցնեն»: Նույնիսկ Վատիկանին պատերազմը կբերի սեփական «տիեզերական» խնդիրների արագացված և հեշտացված լուծման: Ռուսաստանին այդ պատերազմը կբերի իշխանության տարանջատման' □ԱՄՆ-ի սպիտակամորթ անգլո-սաքսոնական բողաքականների դրածոների□' ընդդեմ □ռոմանո-գերմանական կաթոլիկ Եվրոպայի ընկերների□: Այն կհանգեցնի Կովկասի ապակայունացմանը: Տարածաշրջանում կխթանի տարանջատման գործընթացներին: Սակայն կստեղծի պայմաններ նոր, հոգևոր հիմքի վրա, արագ Վերածննդին:

Եթե խոսենք պատերազմի սկսման հնարավոր ժամկետների մասին, ապա դա կարող է լինել 2010թ. Հուլիս-օգոստոսին: Պատերազմը հրահրվելու է Իրանի դեմ  «ամենակոշտ սանկցիաների» կիրառմամբ' Իրաքում թրծված մեխանիզմով: Ռազմական գործողությունները սկսելու սխեման,  ռազմաքաղաքական լուծումներին  զուգահեռ, կարող է կրկնել Վրաստանի'  Հարավային Օսեթիային հարվածելու սխեման' 08.08.08-ին: Ռուսաստանը կներքաշվի այդ հնարավոր պատերազմին: Տարածաշրջանային «սառեցված» պատերազմները, այդ թվում Արցախա-ադրբեջանական պատերազմը, կարող են վերսկսվել: Պետք է բոլոր հնարավոր զարգացումներին պատրաստ լինել: Իսկ մենք պատրաստ ե՞նք։

Արայիկ Սարգսյան

ՌԴ Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի  նախագահի տեղակալ, ակադեմիկոս

Այս խորագրի վերջին նյութերը