ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը կհասնի ԲՀԿ-ին. Արարատ Միրզոյան
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահներից մեկի պաշտոնը կլինի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար ԱրարատՄիրզոյանը հայտնեց 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողության ժամանակ:
«Հետագա շահարկումներից խուսափելու համար մենք չպիտի գնանք ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին նախընտրություն տալու ճանապարհով: Ըստ էության, այդ նախընտրությունը տվել են ընտրողները և իրենց քվեարկությամբ ձևավորել որոշակի համամասնությամբ ընդդիմադիր խմբակցություններ: Իմ մոտեցումն է չխախտել այդ համամասնությունը և չխախտել ժողովրդի քվեարկությամբ ձևավորված ուժերի հարաբերակցությունը: Եթե կա մի ընդդիմադիր խմբակցություն, որը մյուսից առավել մեծ թվով պատգամավորական մանդատներ ունի, ապա, ես կարծում եմ, որ շատ տրամաբանական է, որ հենց այդ ավելի մեծ ընդդիմադիր խմբակցությանն էլ կհասնի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը»,- ասաց Միրզոյանը:
***
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է մնա վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության հարցը կարելի է քննարկել:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 10-ին 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ հայտնեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
«Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը դեռ կարելի է քննարկել, որովհետև այդտեղ էլ տարբեր բաղադրիչներ կան: Երբ այդ մասին խոսում ենք, խոսում ենք ոչ միայն ենթակայության տակ գտնվելու, այլև ԱԺ-ում հաշվետու լինելու ու թափանցիկության մասին: Խնդիրը մի քանի բաղադրիչ ունի»,-ասաց Միրզոյանը:
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս հարցը քննարկվում է կառավարության օպտիմալացման նախագծի հետ միասին, որը դեռ վերջնական տեսք չունի:
«Նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, դեռ քննարկման փուլում է, կան բազմաթիվ առաջարկներ: Ես ինքս արել եմ մի քանի առաջարկ: Երբ վերջնական պատկերն իր տեսքը կունենա, այդ ժամանակ էլ կլինի վերջնական դիրքորոշում»,-նշեց Արարատ Միրզոյանը:
ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը կհասնի ԲՀԿ-ին. Արարատ Միրզոյան
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահներից մեկի պաշտոնը կլինի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտնեց 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողության ժամանակ:
«Հետագա շահարկումներից խուսափելու համար մենք չպիտի գնանք ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին նախընտրություն տալու ճանապարհով: Ըստ էության, այդ նախընտրությունը տվել են ընտրողները և իրենց քվեարկությամբ ձևավորել որոշակի համամասնությամբ ընդդիմադիր խմբակցություններ: Իմ մոտեցումն է չխախտել այդ համամասնությունը և չխախտել ժողովրդի քվեարկությամբ ձևավորված ուժերի հարաբերակցությունը: Եթե կա մի ընդդիմադիր խմբակցություն, որը մյուսից առավել մեծ թվով պատգամավորական մանդատներ ունի, ապա, ես կարծում եմ, որ շատ տրամաբանական է, որ հենց այդ ավելի մեծ ընդդիմադիր խմբակցությանն էլ կհասնի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը»,- ասաց Միրզոյանը:
***
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է մնա վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության հարցը կարելի է քննարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 10-ին 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ հայտնեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: