Շիրակի մարզի գյուղացիները ճգանժամի առաջ են կանգնած
Գյուղատնտեսական արտադրանքի իրացման հետ կապված խոչընդոտները Շիրակի մարզի գյուղացիներին ստիպում է հետաձգել, իսկ որոշ դեպքերում ընդհանրապես հրաժարվել գարնանային վարուցանքից: Այս առումով հատկապես մտահոգված են կարտոֆիլի մշակմամբ զբաղվող համայնքները, որտեղ եթե 2-3 տարի առաջ կարտոֆիլի սերմացուն բավական մեծ պահանջարկ ուներ, ապա այսօր հոլանդական տիպի սերմացուն տոննաներով պահեստներում ամբարված է մնում և չի վաճառվում նույնիսկ 20-30 դրամով:
«Կարտոֆիլի իրացման հետ կապված խնդիրները բավական շատ են ու տարեցտարի ավելանում են, որովհետև չի վաճառվում, և իրացման շուկաներ չկան: Շատերը հուսահատ վիճակում են, անցյալ տարվա կարտոֆիլը մնացել է: Ընդհանրապես չի վաճառվում հիմա սերմնացու կարտոֆիլը, ստիպված որպես անասնակեր ենք օգտագործում»,-ասել է Գրիգոր Սուքիասյանը Շիրակի մարզի Հացիկ գյուղից, որտեղ բնակչության հիմնական մասը կարտոֆիլի մշակմամբ է զբաղվում:
Կարտոֆիլի գնորդ գտնելը հացիկցիների համար հիմնախնդիր է դարձել, ինչից և դրդված՝ գյուղում որոշել են հրաժարվել կարտոֆիլ մշակելուց:
«Հիմիկվա դրությամբ 2 տոննա կարտոֆիլ պետք է վաճառենք, որ մի հատ գառ առնենք։ Դե հիմա հաշվարկ արեք, թե գյուղացին ի՞նչ վիճակում է»,-դժգոհել է երկար տարիներ կարտոֆիլագործությամբ զբաղվող Վաղինակը:
Գյուղցիների խոսքերով՝ իրավիճակն իրոք օրհասական է, և իրենք կանգնած են սնանկացման եզրին։ Շատերը չեն կարողնաում մուծել բանկերից վերցրած վարկերը և հողի հարկերը։ Գյուղացիները կառավարությունից արդեն նախզգուշացում են ստացել, որ հողի հրակերը չմուծելու դեպքում խնդիրը լուծվելու է դատական ճանապարհով, հակառակ դեպքում հողերը կվերցվեն գյուղացիների ձեռքից:
«Ես ո՞նց կարող եմ հողի հարկ տալ, երբ ես էդ հողից շահ չեմ ստանում, դրան գումարած՝ մի հատ էլ վախեցնում են, թե չվճարելու դեպքում տույժեր են գալու, ու կարող է հողերը ձեռքներիցս վերցնեն։ Է՜, թող տույժ էլ գա, հողերն էլ ձեռքներիցս վերցնեն: Ի՞նչ օգուտ ենք ստանում, որ դարդ անենք: Պետությունը պետք է մի բան անի, հիմա գյուղացին ինքը իրենով չի կարող ոչ մի բան անել։ Փոխանակ մեզ արտոնություններ տան, խրախուսեն, հակառակն են անում: Աղետի գոտի է, ուրիշ երկրներում աղետի գոտուն արտոնություններ են տալիս, էստեղ աղետի երկրորդ օրը մեր վրա հարկ դրեցին։ Ահա քեզ պետություն»,-դժգոհել է հացիկցի Ավետիք Առաքելյանը:
Գյուղացիները վստահեցնում են, որ իրենք խնդիրը բարձրացրել են մարզային իշխանությունների առաջ, սակայն նույնիսկ խորհրդի կրագով որևէ աջկացություն չեն ստացել:
Հավելենք, որ Շիրակի մարզում կարտոֆիլի մշակումը գյուղացիների հիմնական եկամուտներից մեկն է, և եթե նույն իրավիճակը պահպանվի, ապա հազարավոր գյուղացիական տնտեսություններ իրոք կկանգնեն ճգնաժամի առաջ:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի