«Օրինաց երկիր» կուսակցության մարտի 13-ին կայացած քաղաքական խորհրդի նիստում քննարկվել է կոալիցիոն կառավարությունում ՕԵԿ քվոտայով արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանի պաշտոնավարման հարցը: ՕԵԿ քաղխորհուրդը որոշում է կայացրել ետ կանչել նշված նախարարներին։ Տրանսպորտի նախարարի պաշտոնում ՀՀ նախագահին ներկայացվելու է Մանուկ Վարդանյանի թեկնածությունը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում՝ Արմեն Երիցյանինը:
ՕԵԿ նախարարները կփոխվեն