Խորհրդարանի նոր դեմքերը. աներձագ, զարմիկ, խնամի, ծանոթ, բարեկամ և վարորդ (տեսանյութ)
Նախկինում Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը պատգամավոր էր: Դա շատերի դուրը չէր գալիս: Եվ, իրոք, դուր գալու բան չէր դա:
Հետո Սարգսյանը որոշեց տնեցիներին պետական համակարգից հեռու պահելու ձևական կողմը պահպանել՝ Սաշիկին պատգամավոր չդարձնելով:
Ի դեպ, 1995-ից սկսած՝ մեր խորհրդարանները խնամիական, ծանոթ-բարեկամական, նույնիսկ՝ եղբայրափեսայական հավաքատեղի էին հիշեցնում: Նաև՝ պապաների բալաների հավաքատեղի:
Մի պահից սկսած՝ նույնիսկ սիրուհիներին էին մտցնում Ազգային ժողով:
Այդ երևույթը մերժելի էր և մարդիկ դուրս եկան փողոց, բայց ժամանակը ցույց տվեց, որ մերժվել էր ոչ թե երևույթը, այլ այդ երևույթի նախկին փայատերերը: Ասպարեզ եկան նորերը, որոնք շատ ավելի ցինիկ ու «նագլի» են ԽԾԲ-ի հարցում:
Ժողովրդական զարմիկը, «թավշյա» աներձագը և ոչ բռնի թիկնապահը
2018-ի գարնանը տեղի ունեցած քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակ հայտարարվում էր, որ Սերժ Սարգսյանի հեռացմամբ վերջ կդրվի նաև ԽԾԲ-ին՝ խնամի-ծանոթ-բարեկամ մեխանիզմով պետական պաշտոնները և պատգամավորական մանդատները բաշխելու ավանդույթին: Սակայն կյանքն այլ բան ցույց տվեց:
Նորընտիր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» իշխող խմբակցության ցուցակով պատգամավոր են դարձել առավելապես խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով:
Օրենսդիր գործունեությամբ կզբաղվեն Փաշինյանի ընտանիքի անդամները, նրա հետ քայլածները, նստածները, ասֆալտին պառկածները, ընկերները, ծանոթները, բարեկամները և նույնիսկ մի կին «ատամնատեխնիկ»:
Ներկայացնենք «Իմ քայլի» պատգամավորներից մի քանիսին: Հրաչյա Հակոբյան (Նիկոլ Փաշինյանի աներձագն է), Սիփան Փաշինյան (Նիկոլ Փաշինյանի զարմիկն է), խմբակցության ղեկավար նշանակված Լիլիթ Մակունց (Նիկոլ Փաշինյանի անգլերենի դասատուն է եղել), խմբակցության քարտուղար նշանակված Հակոբ Սիմիդյան (հայտնի է որպես Փաշինյանի ու Քաղպայմանագիր կուսակցության վարորդ), Դավոյան Արփինե (Փաշինյանի օգնականն է եղել), Արտակ Մանուկյան (Փաշինյանի խորհրդականն է եղել), Նիկոլայ Բաղդասարյան (Փաշինյանի խորհրդականն է եղել), Հայկ Սարգսյան (Փաշինյանի թիկնապահն ու «թավշյա» օրերին նրա ջրի շիշը բռնողը), Վարազդատ Կարապետյան (Փաշինյանի խորհրդականն է եղել), Արեն Մկրտչյան (Փաշինյանի օգնականն է եղել), և այդպես շարունակ:
«Իմ քայլի» ցուցակով խորհրդարանում հայտնվածները եթե Փաշինյանի հետ ուղիղ ընկերաբարեկամական կապի մեջ չեն, ապա այդ կապն առնվազն անուղղակի է (ասենք՝ Փաշինյանի ընկերներից մեկի բանակի ընկերն է կամ «հայաթի» տղան):
Իսկ ընդհանուր առմամբ՝ ամբողջ «Իմ քայլը» դաշինքի 88 անդամները ներկայանում են մեկ դեմքով՝ Նիկոլ Փաշինյանի: Քանզի ընտրողների ճնշող մեծամասնությունն էյֆորիայի ազդեցության տակ իր քվեն տվել է ոչ թե «Իմ քայլի» պատգամավորներին, որոնց ճնշող մեծամասնությանը բացարձակապես չի ճանաչում, այլ անձամբ Փաշինյանին:
Ահա այսպիսի տեսք ունի «թավշյա» խորհրդարանը, որը գործելու է անկայունության ու ժամանակավորության կնիքների տակ:

Հայկ Ուսունց