Այսօր խորհրդարանում լուրեր են շրջանառվել, թե «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս է գալու կոալիցիայից։ Պատասխանելով «7օր»-ի հարցին՝ ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանըկտրականապես հերքել է այդ լուրերը։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում որոշվել է ետկանչելՕԵԿ քվոտայով արտակարգ իրավիճակների նախարար ՄհերՇահգելդյանին և տրանսպորտի նախարար ԳուրգենՍարգսյանին։ Տրանսպորտի նախարարի պաշտոնում ՀՀ նախագահին ներկայացվելու է ՄանուկՎարդանյանի թեկնածությունը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում՝ ԱրմենԵրիցյանինը:
Նշենք նաև, որ վաղը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մամուլի ասուլիս է հրավիրել։ Թե ո՞րն է վերոնշյալ նախարարների պաշտոնանկության պատճառը՝ Ա. Բաղդասարյանը կպատասխանի այդ ասուլիսի ժամանակ։
ՕԵԿ–ը դո՞ւրս է գալու կոալիցիայից
Այսօր խորհրդարանում լուրեր են շրջանառվել, թե «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս է գալու կոալիցիայից։ Պատասխանելով «7օր»-ի հարցին՝ ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը կտրականապես հերքել է այդ լուրերը։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում որոշվել է ետ կանչել ՕԵԿ քվոտայով արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանին և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանին։ Տրանսպորտի նախարարի պաշտոնում ՀՀ նախագահին ներկայացվելու է Մանուկ Վարդանյանի թեկնածությունը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում՝ Արմեն Երիցյանինը:
Նշենք նաև, որ վաղը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մամուլի ասուլիս է հրավիրել։ Թե ո՞րն է վերոնշյալ նախարարների պաշտոնանկության պատճառը՝ Ա. Բաղդասարյանը կպատասխանի այդ ասուլիսի ժամանակ։
7or.am